Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է, որ Կանադային խիստ մտահոգում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները, դրանց թվում՝ Հայաստանի բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվածքներին Ադրբեջանի հասցրած հարվածները:
«Կոչ ենք անում թուլացնելու իրավիճակի լարվածությունը, հարգելու հրադադարի պահպանման ռեժիմն ու ԵԱՀԿ-ի միջոցով կառուցողական երկխոսության վերադառնալու»,– իր թվիթերյան գրառման մեջ նշել է Կանադայի արտգործնախարարը։