Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը բրիտանական Reuters գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին ռազմական դաշնագրի որոշ դրույթների կատարման խնդրանքով, քանի որ երկրի տարածքային ամբողջականությունը վտանգված է։
Դիվանագետը շեշտել է, որ Ադրբեջանի հետ բախումները կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։
Նշելով, որ ներկա պահին հայտնի է մոտ 50 զոհված հայ զինծառայողների մասին՝ Հայաստանի փոխարտգործնախարարը չի բացառել, որ այդ թիվը «կարող է զգալիորեն աճել»։
Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է իր զոհերի անվանական ցանկը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերի լույս 13-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների ընթացքում զոհված 50 ադրբեջանցի զինվորականներից 18-ը շարքային են, 17-ը սերժանտի, 3-ը ենթասպայի, իսկ 10-ը լեյտենանտի կոչում ունեին: