Ըստ Reuters լրատվական գործակալության` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրացումը: Դրա մասին գործակալությանը հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Էրդողանը նշել է, որ բանակցությունները կանցկացվեն 15-16-ը Ուզբեկստանում՝ Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում։