ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։
«Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական հսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ եւս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց եւ առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,– ասված է հաղորդագրության մեջ։