ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ սեպտեմբերի 15-ի ժամը 11-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Նախօրեին 20:00-ից հայ-ադրբեջանական սահմանի բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել էր, էական միջադեպեր չէին արձանագրվել։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 15-ի գիշերը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել այդ հրադադարը»,- ասաց Գրիգորյանը: