ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական բախումներին, հայտարարել է, որ Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար:
«Մենք վաղուց ենք ասել, ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալու հետագա ռազմական գործողություններից: Մենք նաեւ խրախուսում ենք երկու կառավարություններին վերականգնել ուղիղ հաղորդակցությունը եւ դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»,- նշել է Ջոն Քիրբին: