Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի առաջին տուրում հանդիպել են Լեւոն Արոնյանը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպորովը: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատարի հաղթանակով:
Ըստ մրցակարգի՝ ամեն օր անցկացվում է 3-ական տուր: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտվել է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, իսկ երրորդում՝ հաղթել ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի շախմատիստ Լեյնիեր Դոմինգեսին:
Երեք տուրից հետո Լեւոն Արոնյանը 2 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը: Առաջատարը երեք հաղթանակ տարած Յան Նեպոմնյաշչին է:
Սեպտեմբերի 15-ին կանցկացվեն 4-6-րդ տուրերը: Լեւոն Արոնյանը հաջորդաբար կմրցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի, ամերիկացիներ Վեսլի Սոյի եւ Հիկարու Նակամուրայի հետ:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է: