Ըստ CNN Türk-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 16-ին «Շանհայի գործակցության կազմակերպության» (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։
Գագաթնաժողովը տեղում լուսաբանող CNN Türk-ի լրագրողը հայտնել է, որ հանդիպման օրակարգում լինելու են ցորենի միջանցքի հարցը, երկու երկրների հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։