Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, արձագանքելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, հայտարարել է, որ ցավում է լարվածության վտանգավոր սրացման համար։
Վրաստանի նախագահը նշել է, որ խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած եւ անկախ տարածաշրջան, որն օգուտ կբերի կովկասյան բնակչության ապագային:
«Վրաստանը դատապարտում է վտանգավոր էսկալացիան մեր երկու հարեւանների ու բարեկամների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։