ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՍԴ դատավորներ է ընտրել Հովակիմ Հովակիմյանին եւ Սեդա Սաֆարյանին։
Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանն ընտրվել են 65 կողմ, 0 անվավեր ձայներով։ Ընդդիմադիրները չեն մասնակցել քվեարկությանը։
Սեդա Սաֆարյանը Սահմանադրական դատարանում կփոխարինի Արեւիկ Պետրոսյանին։ Սաֆարյանի թեկնածությունն առաջադրել էր Կառավարությունը։
ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ–ի նիստում պաշտոնը ստանձնելու երդում է տվել։
ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ եւ Փաշինյանի նախկին օգնական 36-ամյա Վարդապետյանը ՀՀ պատմության ամբողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։
Աննա Վարդապետյանին նոր պաշտոնում ԱԺ–ն ընտրել է հունիսի 29-ին միաձայն` 70 «կողմ» ձայնով։
Գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022-ի սեպտեմբերին։ Օրենքով նա վերընտրվելու իրավունք այլեւս չուներ։