Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ 2022 թվականի վերջին վեց ամսվա տվյալներով Ռուսաստանի Դաշնության 40 հազար քաղաքացի մնացել է Հայաստանում: Ղազարյանն անդրադառնում է Հայաստանից միգրացիայի խնդիրներին՝ հաշվի առնելով նաեւ 2020 թվականի պատերազմի հետեւանքները: Ներկայում մշակվում է փաթեթ, որով Միգրացիայի ծառայությունը կենթարկվի կառուցվածքային բարեփոխումների, իսկ Ղազարյանը հավանաբար կլինի գործող կառույցի վերջին ղեկավարը: