ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ թեեւ սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը դեռեւս շատ լարված է:
Էմանուել Մակրոնը վերահաստատել է երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը: