ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ թեեւ ներկայում սահմանին հարաբերական հանգիստ է, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ:
ՀՀ վարչապետը եւ ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների կատարմանն առնչվող հարցեր: