Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։
«Ցավոք, գիտենք, որ այս թիվը վերջնական չէ։ Ունենք բազմաթիվ վիրավորներ»,– նշել է Փաշինյանը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ այս պահին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ։ «Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջեւ դրված խնդիրը»,– նշել է Պապիկյանը։