Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 18-ից Խորենացու-Զաքյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության փոփոխություն:
Եթե նախկինում Խորենացու փողոցով դեպի Մաշտոցի պողոտա երթեւեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթեւեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով, փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի ուղիղ եւ աջ, իսկ ձախ գոտուց՝ ուղիղ եւ ձախ: