Ըստ «Արմենպրես»-ի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնել է, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: Խոսնակը հավելել է, որ «Պատկերը դեռ խաբուսիկ է», կարող է փոփոխվել: Նույնականացված գերիներին առնչվող այլ տեղեկություն չի կարող նշել:
Գերիների տեսանյութերի մասով ՄԻԵԴ-ը հարցում է արել Ադրբեջանին, արդեն սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով (գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին)՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ հայտնել է, որ Հայաստանի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի։