Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։
Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: