Ըստ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 հայ զինվորի մարմին։ Դրա մասին հայտնել է նաեւ Ադրբեջանի բանտարկյալների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:
Նախօրեին Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ այս պահի դրությամբ ճշգրտված տվյալներով հայկական կողմն ունի 135 զոհ։ Նա հավելել էր, որ ցավոք, այդ թիվը վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ: