Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։
Առաջին գոտեմարտում Արսենը 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում՝ 2։1 հաշով հաղթել է Բելառուսի ներկայացուցչին։
Եզրափակիչում Արսենը 3։1 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկտամամբ ու դարձել Եվրոպայի չեմպիոն։
Մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սեպտեմբերի 17-ին նվաճել է բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի:
Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե: