ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի վերաբերյալ հարցերը եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը:
Սա Ամենայն հայոց կաթողիկոսի եւ ՀՀ առաջին նախագահի երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում: Առաջինը տեղի է ունեցել փետրվարի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում։