Իրանի Մեջլիսը սեպտեմբերի 21-ին նախատեսված արտահերթ նիստում կքննարկի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին սրացումը:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն ընդգծել է, որ իրանական կողմը լրջորեն մտահոգված է երկու հարեւան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններով։
Ջալալզադեն շեշտել է, որ խնդիրը քննարկվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նշել է, որ Մեջլիսում բավական կարևոր քննարկում է սպասվում: Ջալալզադեն շեշտել է, որ Մեջլիսի անդամները Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին եւ ԱԳՆ-ին խնդրում են հարցին մոտենալ ամենայն լրջությամբ: