ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը սեպտեմբերի 19-ի 10:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ծանր գնահատվող երկու վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն: