ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը Հայաստանում ավարտել է իր փաստահավաք առաքելությունը։
Աշխատանքների ավարտին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության` պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Սիդորովը Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առանձին հատվածներում իրավիճակի վերլուծության արդյունքների, հիմնական եզրակացությունների եւ համապատասխան միջոցառումների առաջարկների մասին։
Ըստ նրա` առաջատար խմբի մշակած առաջարկներն ուղղված են ստեղծված լարվածության թուլացմանը։
Հանդիպումից հետո ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խումբը մեկնել է Մոսկվա։