Ըստ թուրքական Yeni Şafak պարբերականի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ Եվրամիությանը հաշվետվություն տալ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին մասնակցելու համար։
PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանը նշել է, որ Եվրամիությունը 52 տարի կզսպի, թույլ չի տա մոտենալ իրեն, իսկ հետո կհարցնի` ինչու է նա հանդիպում այս երկրի հետ, ինչու է հանդիպել մյուսին: Ես բանակցություններ եմ վարելու: Այս բանակցություններն անցկացնելով` մենք այս պահին հաշվետու չենք Եվրոպական միությանը։
«Մենք հանդիպում ենք աշխարհի բոլոր երկրների հետ: Ես հանդիպում եմ Չինաստանի նախագահ պարոն Սիի Ծինփինի հետ, հանդիպում եմ ՌԴ նախագահ պարոն Պուտինի հետ, հանդիպում եմ Հնդկաստանի վարչապետ պարոն Մոդիի հետ»,- ասել է Էրդողանը:
«Երբ մենք հանդիպումներ էինք անցկացնում Եվրոպական իության անդամ երկրների հետ, մեզ չէին հարցնում, թե ինչու եք նրանց հետ հանդիպել: Մենք նրանց հետ նույն կերպ գործընթաց ենք վարելու, ինչպես եւ Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների հետ»,- հավելել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության` Սամարղանդում անցկացված նիստին, իսկ հետո հայտարարել, որ Թուրքիայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցելն է:
Նախօրեին Բունդեսթագում «Միություն-90/կանաչներ» խմբակցության արտաքին քաղաքական փորձագետ Յուրգեն Տրիտտին հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ուզում է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ ԵՄ-ն պետք է մտածի Անկարայի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու մասին եւ տնտեսական ճնշման միջոցներ կիրառի։