Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակից հայտնել են, որ Անտոնիու Գուտերեշը Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը աջակցություն է հայտնել Բաքվի եւ Երեւանի միջեւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին:
«Նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի շուրջ: Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ հրադադարը կպահպանվի, ինչպես նաեւ աջակցություն է հայտնել երկու երկրների միջեւ լարվածությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր ջանքերին»,- ասված է հաղորդագրությունում: