ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-5-ը կլինի Հայաստանում։
ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիի աշխատանքային այցի մասին նշված է այն նախապատրաստելու վերաբերյալ վարչապետի որոշման մեջ: ՄԱԳԱՏԷ-ի տնօրենի ղեկավարած պատվիրակության այցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել: