Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայտարարել է, որ չնայած վերջին բախումներին՝ Բաքուն առանց հապաղման պատրաստ է համագործակցելու Հայաստանի հետ հանուն խաղաղ գործընթացի մեկնարկի:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ Բայրամովը կրկին անդրադարձել է այդ թեմային՝ պնդելով, որ հայկական զորքերն ականապատում են ադրբեջանական տարածքները։
«Ադրբեջանի տարածքների՝ հայկական կողմից իրականացվող ականապատումը լուրջ հետեւանքներ է ստեղծում մեր երկրի ազատագրված շրջաններում։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ տեղադրված ականներն արտադրվել են Հայաստանում 2021-ին։