Ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Իր շնորհավորական ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանն իր հարեւանների հետ քաղաքականության շրջանակում առանձնակի կարեւորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, դրանց թվում՝ բարեկամ Հայաստանի հետ եւ պատմական ու մշակութային ընդհանրություններով հանդերձ պատրաստ է խորացնելու փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները։