Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ սեպտեմբերի 22-ի գիշերը Ռուսաստանը եւ Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են կատարել։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել Ուկրաինայում դավաճանության համար մեղադրվող ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ՝ կյանքի համար» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Վիկտոր Մեդվեդչուկին, ինչպես նաեւ 55 ռուս զինծառայողների։ Իր հերթին Մոսկվան Կիեւին է հանձնել 215 ուկրաինացի ռազմագերիների, նրանց թվում՝ 124 սպայի: Ազատ արձակվածների մոտ կեսը մասնակցել է «Ազովստալ» գործարանի պաշտպանությանը:
Փախանակված ուկրաինացի գերիների մեջ սահմանապահներ, ոստիկաններ, նավաստիներ, գվարդիականներ, մաքսային ծառայության աշխատակիցներ եւ քաղաքացիական անձինք կան:
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են փոխանակումը: