Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը, ըստ որի՝ հայկական ուժերը սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ժամը 2-ին խոշոր տրամաչափի զինատեսակներից, նռնականետներից եւ ականանետներից, իբր, կրակ են բացել Քելբաջարի (Քարվաճառ) ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: