Ջերմուկի համայնքապետարանի ավագանու անդամ Սյուզաննա Ավետիսյանը հայտնել է, որ Ջերմուկ–Երեւան–Ջերմուկ ուղղությամբ երթեւեկող հանրային տրանսպորտն արդեն աշխատում է։
Սեպտեմբերի 13-ին սկսված Ադրբեջանի զինված ուժերի հարձակման հետեւանքով անցած շաբաթ Վայք–Սիսիան ավտոճանապարհից դեպի Ջերմուկ գնացող հատվածը հսկում էին ոստիկաններն ու զինծառայողները։ Քաղաք մուտք գործել թույլ էին տալիս միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ըստ Ավետիսյանի՝ Ջերմուկից մայրաքաղաք կարելի է մեկնել 15:00-ին, իսկ Երեւանից Ջերմուկ՝ 10:00-ին։
«Օգտվեք հանրային տրանսպորտից, որպեսզի ամեն ինչ անցնի բնականոն կյանքի»,– նշել է ավագանու անդամը։