ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն այցելել է Գեղարքունիքի մարզ` ադրբեջանական գնդակոծությունից տուժած համայնքներ։
Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջի՝ Լիլա Փիթրս Յահիան նշել է, որ ՄԱԿ-ի իր գործընկերների հետ այցելել է Գավառ, Շատվան, Նորաբակ, Կութ, Սոթք։
Յահիան նշել է, որ ականատես է եղել մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների եւ երեխաների մեծ տխրությանն ու տառապանքին՝ ընդգծելով, որ շատերը նախկինում եւս բախվել են համայնքների, ապրուստի միջոցների եւ տների կորստի հետ:
«Խորապես տպավորված եմ բնակիչների տոկունությունից եւ իրենց երկրում խաղաղ եւ անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից»,- շեշտել է ՄԱԿ-ի պաշտոնյան: