Չինաստանի արտգործնախարար Վան Ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակում ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Չինաստանն ուկրաինական հակամարտության կրակի վրա յուղ չի լցնի։
«Ուկրաինայի ներկա իրավիճակի ընդլայնման եւ ձգձգման միտում է նկատվում, դրա բացասական ազդեցությունն օրեցօր ավելի լուրջ է դառնում։ Սա այն է, ինչ Չինաստանը չէր ցանկանա տեսնել։ Գլխավոր առաջնահերթությունը հրադադարի եւ պատերազմի դադարեցումն է»,- ընդգծել է Վան Ին։
Նախարարը նշել է նաեւ, որ Չինաստանը պարզապես դիտորդ չի լինելու, այլ շարունակելու է իր դերը խաղալ։ ՉԺՀ-ի արտգործնախարարը հավելել է, որ Պեկինը միաժամանակ աջակցում է ԵՄ-ին եւ առաջատար եվրոպական երկրներին, որպեսզի նրանք շարունակեն ակտիվ միջնորդությունը եւ բոլոր ջանքերը գործադրեն խաղաղության հասնելու համար: