Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ Մայր Աթոռում տեղի է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հանդիպումը:
Հանդիպումը տեղի է ունեցել կաթողիկոսի հրավերով։
«Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները։