ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ չափազանց մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Ստոլտենբերգը կարեւորել է տարածաշրջանային խնդիրների` բանակցային եղանակով կարգավորման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետեւողական ջանքերի գործադրումը, այդ թվում` միջազգային գործընկերների աջակցությամբ»,– ասված է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ։