Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 25-ից Արտաշիսյան-Շիրակ փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
Նախկինում Շիրակի փողոցով դեպի Արտաշիսյան փողոց երթեւեկելիս աջ եզրային գոտուց թույլատրվում էր երթեւեկել միայն դեպի աջ, իսկ ձախ գոտուց՝ բոլոր ուղղություններով: Փոփոխությունից հետո աջ եզրային գոտուց կթույլատրվի երթեւեկել ուղիղ եւ աջ, ձախ գոտուց՝ միայն ուղիղ: