ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին Երեւանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վահե Գեւորգյանի հետ:
«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը եւ տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։