ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին՝ 19:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներից մեկը դիմել է սադրանքի՝ փորձելով անցնել հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմում կորուստներ չկան»,– նշված է հայտարարության մեջ:
Գիշերվա ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 24-ի 10:00–ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։