ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան գրառման մեջ տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպման մասին:
«Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում լավ հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը: ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել մասնակցելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։