ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում առանձին հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ նրանց ներկայացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան ու դրա հետեւանքները:
Անտոնիու Գուտերեշն ու Շառլ Միշելն մտահոգություն են արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ եւ կարեւորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը եւ վերահաստատել երկխոսությանն ու խաղաղությանը նպաստելու իրենց պատրաստակամությունը: