Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել ուԵրեւանի եւ Բաքվի հետ` խնդիրների եւ տարաձայնությունների խաղաղ կարգավորմանն աջակցելու համար:
Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպման ժամանակ մատնանշելով Հարավային Կովկասում փոփոխությունների եւ տեղաշարժերի մասին հաշվետվություններն ու վկայությունները՝ Աբդոլահիանն ընդգծել է Թեհրանի հստակ դիրքորոշումը տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության եւ սահմանների անընդունելիության մասին:
Բայրամովն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցության շրջանակում Հայաստանի հետ խնդիրների շուտափույթ լուծման հարցում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Իրանը բազմիցս հայտարարել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության եւ Հայաստան-Իրան ճանապարհի պահպանման անհրաժեշտության մասին: