Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Վերջինս Ալիեւին փոխանցել է, որ ՌԴ Պետդուման եւ Ադրբեջանի Միլի մեջլիսն առաջիկայում կմշակեն «Դաշնակցային համագործակցության մասին» պայմանագրին առնչվող օրենսդրությունը:
«Պետք է մշակենք ձեւաչափեր՝ երկու երկրների համար ռազմավարական կարեւորություն ունեցող հարցերի լուծումները հնարավոր դարձնելու համար»,- Ալիեւի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է Պետդումայի խոսնակը:
Պետդումայի խոսնակը հանդիպելու է նաեւ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆուրովայի հետ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Պետդումայի նախագահը վերջին անգամ Ադրբեջան էր այցելել 2018 թվականի հունիսին, մինչդեռ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Գաֆուրովան վերջին անգամ պաշտոնական այցով Մոսկվայում էր եղել 2020-ի սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից հաշված օրեր առաջ։