Թուրքիայի արտգործխնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել ՌԴ-ի եւ Ուկրաինայի իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Թուրքիայի առաջնորդը առաջիկա օրերին հեռախոսազրույցներ կունենա Պուտինի հետ:
«Մեր ջանքերն ուղղված են նրանց հանդիպումը կազմակերպելուն»,- հավելել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը չի հստակեցրել՝ եռակողմ բանակցություններն ընթանալու են հեռախոսո՞վ, թե՞ դեմ առ դեմ։