Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու ընտրություններն ավարտվեցին: 33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները հրապարակված են. Անի համայնքի 20 ընտրատեղամասերի 15 901 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 7961-ը՝ քվեարկելու իրավունք ունեցողների շուրջ 50 տոկոսը։
Ստացած 3763 ձայնով «Ազգ-համայնք» դաշինքն առաջատարն է, դաշինքի ավագանու թեկնածուների ցանկը գլխավորում է գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը: Շուրջ 700 ձայնով ՀՀԿ-ից հետ են մնացել իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի ավագանու թեկնածուները: Համայնքի ղեկավարումը նրանց վստահել են 3032 անեցիներ:
Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցության թեկնածուներին թեեւ ամենաքիչ՝ 1037 ձայն է բաժին հասել, բայց մեծ հաշվով ընտրությունների ելքը նրանցից է կախված: Ում հետ կոալիցիա կազմի «Հայկական երազանք»-ը, նրան էլ բաժին կհասնի Անիի ղեկը: Իսկ եթե Ագուն Սաղաթելյանը որոշի ոչ մի ուժի հետ դաշինք չկազմել, Անիում նոր ընտրություններ կանցկացվեն:
Նշենք, որ Ագուն Սաղաթելյանին աջակցում են նախկին ՔՊ-ականները, իսկ ՔՊ-ի պաշտոնական թեկնածուին՝ Արման Սարիբեկյանին՝ ներկա ՔՊ-ականները:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։