Ըստ Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային ավտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւի եւ Սայմումին Յատիմովի ստորագրած արձանագրության՝ Ղրղզստանը եւ Տաջիկստանը որոշում են ընդունել արագացնել սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման եւ սահմանազատման ընթացակարգը:
«Սահմանամերձ տարածքներում սադրիչ գործողություններ թույլ չտալու, բախումների ծագումը կանխելու, ինչպես նաեւ խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով կողմերը համաձայնության են եկել արագացնելու ղրղզա-տաջիկական պետական սահմանի մնացած հատվածներում անցման գծի նախագծային նկարագրման ավարտման աշխատանքը»,- ասված է արձանագրության մեջ:
Կողմերը համաձայնության են եկել սահմանապահ պահակետեր չտեղակայել սահմանի այն հատվածի մերձակայքում, որտեղ մարտական ընդհարումներ տեղի ունեցան երկու պետությունների զինծառայողների միջեւ, եւ թույլ չտալ վիճելի տարածքների յուրացում: