ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարները խորհրդակցություն կանցկացնեն Մոսկվայում։
Ռուսաստանի արտաքին հետախուզության մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին եւ նվիրված կլինի հետախուզական գործընթացին վերաբերող հարցերի քննարկմանը: Ամենամյա միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունները:
«Խորհրդակցության ընթացքում նախատեսված է Ռուսաստանի Դաշնության նախագահի` տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպումը ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ»,- ասված է հաղորդագրությունում։