ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը 2020 թվականի 44-օրյա տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 27-ին հայտարարություն է տարածել: Հայտարարությունում նշվում է, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունը հիշում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության զոհերին, ցավակցում եւ զորակցում զոհվածների, վիրավորների ընտանիքներին։
«Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին»,- նշված է հայտարարությունում: