Թուրքիայի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ Հունաստանի Միդիլլի եւ Սիսամ կղզիներում տեղակայվել են ամերիկյան ծագման զրահամեքենաներ։
Այս առիթով սեպտեմբերի 27-ին Անկարայում Հունաստանի դեսպանը կանչվել է նախարարություն։ Նրան են հանձնել Աթենքին ուղղված բողոքի նոտան, հայտնում է Sabah պարբերականը։
Անկարայից Աթենքին ուղղված նոտայում նշվում է, որ զրահամեքենաների տեղակայումը խախտում է 1923-ի Լոզանի եւ 1947-ի Փարիզի պայմանագրերով սահմանված պարտավորություններն ու հետեւաբար նաեւ միջազգային իրավունքի նորմերը։ Թուրքիան Հունաստանից պահանջում է վերջ դնել բոլոր խախտումներին։
Նման նոտա ուղարկվել է նաեւ Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Վաշինգտոնին ուղղված բողոքի նոտայում պահանջվում է չոտնահարել Էգեյան ծովի կղզիների զինաթափված կարգավիճակը եւ չօգտագործել ամերիկյան զենքերը կարգավիճակի խախտման նպատակով։