Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել ֆինանսական բոլոր ռեսուրսները՝ Գերմանիայի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու, աշխատատեղերը պահպանելու եւ ներդրումները պաշտպանելու համար:
Նա հավելել է, որ ներկայում ակտիվ աշխատանք է տարվում պետական ֆինանսավորման ծրագրերի ուղղությամբ: Ըստ փոխկանցլերի՝ Գերմանիայի տնտեսությունը կարող է անդառնալի վնասներ կրել էներգետիկ ճգնաժամի պատճառով:
Ավելի վաղ Հաբեքն արդեն հայտարարել էր ընկերությունների աջակցության պետական ծրագրերի ընդլայնման մասին, սակայն ֆինանսավորման հարցը մնում է չկարգավորված։ Գերմանական մասնավոր ձեռնարկություններն, իրենց հերթին, պետությունից պահանջում են էական արտոնություններ տրամադրել: