ՀՀ–ում ՌԴ դեսպնատունը 2020-ի 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբցավակցական ուղերձ է հղել` նշելով, որ հայ ժողովրդի հետ միասին սգում են զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում եւ առողջություն մաղթում տուժածներին եւ վիրավորներին։
«ՌԴ-ն ձեռնարկել է եւ կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020 եւ 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման համար՝ աջակցելու առկա խնդիրների լուծումներ գտնելուն, որոնք կայուն խաղաղություն եւ անվտանգություն կապահովեն Հարավային Կովկասի տարածաշրջանում»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարող են եւ պետք է լուծվեն բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով` հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա։